Exhibition

kafka_panely_en_page_01.jpg

Ֆրանց Կաֆկա. Իր և մեր ժամանակների մարդը

permanent exhibition

Չեխիայի մայրաքաղաք Պրահան շատ բան ունի առաջարկելու՝ եզակի պատմական շինություններ, կախարդական անկյուններ և անսպասելի գեղեցիկ բնություն: Բայց կա նաև մեկ այլ բան, որը ամեն տարի ամբողջ աշխարհից գրավում է այցելուների՝ Ֆրանց Կաֆկան:

Պրահայի կենտրոնում կարելի է Կաֆկային հանդիպել գրեթե ամեն քայլափոխի, քաղաքի սրտում Կաֆկայի ներկայությունը թափանցում է բոլոր անկյունները. նա նայում է բացիկների, գավաթների և շապիկների միջից, թաքնվում է սրճարանների անուններով, նրա խորհրդանշական կերպարը մերթ փաթաթված է վիթխարի վերարկուի մեջ, մերթ պատկերված արծաթե շարժվող կիսանդրիում: Կաֆկան կարծես իր ձեռքում է պահում Պրահան: Թե՞ քաղաքն է պատվում նրան՝ իր ստեղծագործությունների էջերում այն հավերժացնելու համար:

Ֆրանց Կաֆկան կամ Կաֆկայի ֆենոմենը հարյուր տարի շարունակ մշտապես ոգեշնչել է ընթերցողներին, գրականագետներին և արվեստագետներին: Ինչպիսի՞ն էր նրա կյանքը, երբ նա Պրահան անվանում էր իր տունը: Եվ շրջապատող միջավայրից կոնկրետ ի՞նչն է արտացոլված նրա ստեղծագործության մեջ, որ կոչ է հղում գալիք սերունդներին։


Հղացքն ու տեքստը՝ Ռադեկ Մալիի

Նկարազարդումները՝ Ռենատա Ֆուչիկովայի

Գրաֆիկական դիզայնը՝ HMS դիզայնի

Ծրագրի ղեկավար՝ Չեխական Կենտրոններ, Ադրիանա Կրասովա

6 exposed artworks